Մարկ Արենը ընթերցասերների դատին հանձնեց «Քառյակը» նոր ստեղծագործությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ արձակագիր Մարկ Արենը, որն ընթերցողների լայն շրջանակին հայտնի է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գրքով, ներկայացրեց իր նոր «Քառյակը» գիրքը, որի հիման վրա է նկարահանվել «Հանդիպման վայր» բազմասերիանոց ֆիլմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 26-ին «Բուկինիստ» ընկերության նախաձեռնությամբ:

«Կարծում եմ` այս գիրքն անպայման կգտնի իր ընթերցողին: Այն նվիրված է երեք ընկերոջ, որոնք ծնվել են Երևանում ութսունականներին»,-նշեց գրողը:

Նրա խոսքով` պատմությունը սկսում է այն ժամանակ, երբ ընկերները դեռ վեց-յոթ տարեկան են. սովորում են դպրոցում, հետո սկսվում է պատերազմը, հետո խաղաղություն է տիրում: «Ո’չ պատերազմը, ո’չ խաղաղությունը չեն խանգարում նրանց ընկերությանը: Եռյակին է միանում ազգությամբ ռուս չորրորդ ընկերը: Այդ պատճառով գիրքն անվանել եմ քառյակ»,-պատմեց հեղինակը:

Խաչատուրը, Տիգրանը, Արտեմը, Անդրեյը մասնակցում են Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, մարտնչում հանուն Արցախի ազատագրման, այնուհետև` համեմատաբար խաղաղ ժամանակներում պայքարում ավազակախմբի դեմ Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում հանուն ադրբեջանցու երեխայի և իրենց ընկեր Անդրեյի փրկության:

Մարկ Արենը խոստովանեց, որ գրքում կան իրական պատմություններ: «Հերոսներից շատերի հետ կատարվող իրադարձությունները տեղի են ունեցել իմ կամ ընկերներիս հետ: Փորձել եմ այդ ամենն ամփոփել Երևանի և երևանցիների մասին պատմող գրքում»,-եզրափակեց Մարկ Արենը:

Գրքի թարգմանիչ Հովհաննես Այվազյանն ասաց, որ Արենն ունի հետաքրքիր ոճ, կարողանում է կառուցել լավ սյուժե, նրա ստեղծագործություններում գործողությունները զարգանում են սրընթաց: «Մարկ Արենի ասելիքը, բառապաշարը, հերոսների լիարժեք կերպարները նրա գրքերը դարձնում են գրավիչ»,-ընդգծեց Այվազյանն ու հավելեց, որ իր համար հետաքրքիր է թարգմանել Մարկ Արենի գրքերը:

Տիրուհի Նազարեթյանը, որը խմբագրել էր գիրքը, շեշտեց, որ այն ընթերցվում է մեկ շնչով:

Շնորհանդեսն իր կատարումներով զարդարեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը:

Արձակագիր Մարկ Արենի հայերեն թարգմանված երրորդ գիրքն է: Նախորդները` «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն», «Վիլ-Էվրար» արժանացել են հայ ընթերցողի ջերմ ընդունելությանը: Սրանցից առաջինը հրատարակվել է յոթ անգամ` հաճախ գլխավորելով բեսթսելերների ցուցակը:

Մարկ Արենի առաջին վեպը «Ռեքվիեմ Հուդայի համար» ստեղծագործությունն է, որում իրադարձությունները և հերոսները վերակենդանանում են ընթերցողի երևակայության մեջ, և նա բոլոր իրադարձությունների ականատես է իրեն զգում:

Արենի«Ամանորյա հրեշտակ» գրքի հիման վրա Մոսկվայում նկարահանվել է ֆիլմ, որում ընդգրկվել են հայտնի դերասաններ Գոշա Կուցենկոն, Իվան Օխլոբիստինը, գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Իրինա Խակամադան և այլոք:

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գիրքը պատմում է թուրք մարդու ապրումների մասին, որը պարզում է, որ ինքն իրականում հայ է, և հերոսի առջև բացվում է անցյալի դուռը:

Հեղինակի նախավերջին` «Վիլ-Էվրար» գրքի հերոսներն են Կոմիտասը, շախմատիստներ Շպիլմախերը, Ալյոխինը, կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը, հոգեբույժ Էդմոնդ Ֆոսթերը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում