Ազգային փոքրամասնությունների և կրոնի կրթամշակութային կենտրոնը բաց դաս էր կազմակերպել Չեխովի անվան դպրոցի սաների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Գիրը և գիրքը մարդու կյանքում» թեմայով հանդիպում դպրոցականների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի 1-8-րդ դասարանների սաների հետ բաց դաս անցկացնելու համար կենտրոնը հրավիրել էր գրող, հրապարակախոս, «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանին:

Նա երեխաներին կոչ արեց ավելի շատ գիրք կարդալ և ավելի քիչ հեռուստացույց դիտել ու բջջային հեռախոսներից օգտվել:

«Ես դպրոցի մարդ եմ, և այսօր սա արդեն իմ երրորդ հանդիպումն է դպրոցում։ Դուք ներկայացնում եք մի դպրոց, որը կրկնակի թանկ է իմ սրտին, քանզի այն կրում է հանճարեղ գրող Անտոն Չեխովի անունը։ Կարծում եմ՝ դուք ինքներդ նույնպես պետք է ծանոթանաք նրա ժառանգության հետ, որը բազում ընթերցասերների համար գրականության ու ընթերցանության նկատմամբ սիրո առաջին քայլն է եղել»,- ասաց նա։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի կրթամշակութային կենտրոնի ծառայության պետ Ավագ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ որոշում է կայացվել հանդիպումներ կազմակերպել Հայաստանի տարբեր դպրոցականների հետ:

«Մեր ծրագրի նպատակն է դպրոցների սաներին ծանոթացնել ազգային փոքրամասնությունների գիր ու գրականությանը: Չեխովի դպրոցն առաջինն ենք ընտրել, հաջորդը լինելու է Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այս ծրագրի շրջանակում մայիսի 8-ին գնալու են Արտաշավան՝ ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի տուն և դպրոց, որտեղ գերազանց սովորող սակայն անապահով ընտանիքի մի երեխայի ամսական 5000 դրամ կրթաթոշակ կհատկացվի:

Չեխովի անվան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Եգոր Եսայանը շատ կարևորեց նմանատիպ միջոցառումները:

«Մեր սերնդին հարկավոր են այսպիսի միջոցառումներ, քանի որ շատ բան ենք սովորում ու հասկանում բաց դասերի շնորհիվ: Ես շատ եմ սիրում գրքեր, հիմնականում հեքիաթներ եմ սիրում կարդալ, հատկապես Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի գրած:

Մեկ այլ աշակերտ Տաթևիկ Սանասարյանը շեշտեց, որ ցանկացած հնարավորության դեպքում պետք է գնալ և մասնակցել ուսուցողական միջոցառումների և ծրագրերի:

«Պետք է գնալ տարբեր միջոցառումների, դասեր քաղել այդ ամենից և լսել բոլոր մեզ տրված խորհուրդները: Կարծում եմ, որ գիրք կարդալը շատ կարևոր է հատկապես մեր ինքնակրթման համար»,- ասաց Տաթևիկը:

Նա հավելեց նաև, որ փոքրուց նույնպես հեքիաթներ շատ է սիրել, սակայն այժմ ավելի հետաքրքրված է արկածային գրականությամբ: Հակառակ իր հետաքրքրություններին, նա այս պահին կարդում է Ագաթա Քրիստիի «Չարը արևի տակ» դասական դետեկտիվ վեպը:
Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում