Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ԱԺ աջակցության հնարավոր ծրագրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն էր միջազգային գործընկերներին ներկայացնել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ եւ նյութական կարիքները, նախանշել առաջնահերթություններն ու կարծիքներ փոխանակել կարիքների հասցեագրման հնարավոր տարբերակների շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի դեսպանները, Շվեդիայի, Չեխիայի, Ֆրանսիայի գործերի հավատարմատարները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը, ԵՄ պատվիրակության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԽ երեւանյան գրասենյակի ու դիվանագիտական անձնակազմի այլ ներկայացուցիչներ:

Խորհրդարանի ղեկավարն իր բացման խոսքում նշել է, որ անձամբ հետաքրքված եւ ներգրավված է լինելու բոլոր միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերի համակարգման գործին, ինչն իր կարծիքով հաջողության հասնելու փորձված գրավական է:

Վկայակոչելով ընտրությունների նախապատրաստման ծրագրի հաջողված փորձառությունը՝ Արարատ Միրզոյանը գործընկերներին առաջարկել է ջանքերի համադրման եւ միասնական ծրագիր իրականացնելու համանման մոտեցում որդեգրել՝ նպատակ ունենալով իրականացվող եւ նախապատրաստվող ծրագրերի լավագույնս համակարգման միջոցով գրանցել ցանկալի արդյունքներ:

Միջազգային գործընկերները շնորհակալություն են հայտնել օրենսդիր մարմնի ղեկավարին նման կառուցողական եւ նախաձեռնողական մոտեցման համար՝ ներկայացնելով նաեւ այն հիմնական ծրագրերն ու ներգրավվածության այլ ձեւաչափերը, որոնք հնարավոր են յուրաքանչյուր առանձին գործընկերոջ դեպքում:

ՄԱԿ Միջազգային զարգացման ծրագրի կողմից ներկայացվել է Խորհրդարանական աջակցության միասնական ծրագրի հայեցակարգը, որը մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի պատասխանատուների եւ միջազգային մի շարք գործընկերների սերտ համագործակցությամբ:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հաջորդ քայլերի եւ ժամկետների վերաբերյալ, ինչպես նաեւ հանձնառություն ստանձնել փնտրելու եւ գտնելու ներգրավման նոր հնարավորություններ:

Հայերեն English Русский

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք