Սպորտ

Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը՝ ապրիլի 26-ին 

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը՝ ապրիլի 26-ին 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնովձևավորվածֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ՝ մինչ¨ տարվա կարևորագույն իրադարձության մեկնարկը և ամբողջ մրցաշարի ընթացքում, կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 26-ին՝ ժամը 11:30-ին՝Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույցում, կկայանաԵրևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարողմիջոցառումը: Ժամանցային ծրագրի հանդիսավարն է ճանաչված դերասան, երգիչ և հաղորդավար Արամ MP3-ն: Ներկա կլինեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և ֆուտբոլիստները:

Հյուրերի թվում են Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ, այլ մարզաձևերում աշխարհի և օլիմպիական չեմպիոններ, այլ պաշտոնյաներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում