Չինաստանում Հայաստանի դեսպանը վստահ է, որ իր սերունդը կտեսնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը

3 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում Հայաստանի դեսպանությունը ապրիլի 24-ին կազմակերպեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Պեկինում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային գագաթնաժողովի շրջանակում Չինաստան ժամանած Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ինչպես նաև հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Դեսպան Սերգեյ Մանասարյանը նշեց, որ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դրա հետ կապված տարվող աշխատաքները:

«Մեկ տարի առաջ Հայաստանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել և այդ փոփոխությունները, կարծում եմ, քայլ առ քայլ դառնում են շոշափելի՝ կոռուպցիայի, մենաշնորհային տնտեսության դեմ պայքար և այլն: Անփոփոխ են մնացել ազգային արժեքները, որոնց մեջ մտնում է նաև ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այստեղ որևէ բան չի փոխվել, և Կառավարության նոր ծրագրում այն վերահաստատվել է»,- ասաց Մանասարյանը:

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը բավականին ուշացմամբ է տեղի ունենում,սակայն դա ունի իր սուբյեկտիվ պատճառները, քանի որ Հայաստանը չուներ հզոր, անկախ պետականություն:

«Այն ժամանակ, երբ քարտեզին հայտնվեց Հայաստանը, սկսվեց նաև ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, և դա շարունակվում է նաև հիմա»,- ընդգծեց Մանասարյանը:

Դեսպանը վստահ է, որ իր սերունդը կտեսնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

«Դրա համար շատ կարևոր է պետական կառույցների, սփյուռքի և այնտեղ գործող լոբբիստական կազմակերպությունների համահունչ, միասնական աշխատանքը»,- եզրափակեց Մանասարյանը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կարծիքով' ցեղասպանության պատասխանը պետք է լինի երկրի բարգավաճումը և զարգացումը:

«Օրինակ՝ մեր մարզում պետք է ես կատարեմ առավելագույն աշխատանք, որպեսզի իրականացնեմ դրական փոփոխություններ: Դա կլինի իմ պատասխանը այդ ողբերգությանը: Եթե մենք բոլորս նման ձևով մտածենք և աշխատենք, մեծ հաջողություններ կունենանք»,- ասաց Ղուկասյանը:

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց մոմավառություն, ինչպես նաև փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի մասին:

Կարեն Խաչատրյան

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան