Միջազգային

ԱՄՆ-ը Փոմպեոյին հեռացնելու ԿԺԴՀ-ի պահանջին ի պատասխան երկխոսության պատրաստակամություն Է հայտնել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը Փոմպեոյին հեռացնելու ԿԺԴՀ-ի պահանջին ի պատասխան երկխոսության պատրաստակամություն Է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները տեղյակ Է Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ բանակցություններին մասնակցությունից ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին հեռացնելու ԿԺԴՀ-ի իշխանությունների պահանջներին եւ պատրաստ Է կառուցողական երկխոսություն վարել Փենյանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտարարել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք տեյակ ենք այդ հայտարարություններին: Միացյալ Նահանգները պատրաստ Է կառուցողական բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ»,-ասել Է նա:

Ապրիլի 18-ին ավելի վաղ Yonhap գործակալությունը հայտնել Է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները պահանջել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին հետ կանչել Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ բանակցություններից: «Եթե Փոմպեոն շարունակի մասնակցել բանակցություններին, ապա դրանք կարող են ձգձգվել: Ուստի, եթե ԱՄՆ-ի հետ (միջուկազերծման շուրջ) երկխոսությունը վերսկսվի, ապա մենք կցանկանայինք, որ ամերիկյան կողմից մասնակցեր (արտահայտություններում) ավելի զգույշ եւ հասուն մեկը»,-հայտարարել Է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: Նա նաեւ դիվանագետին մեղադրել Է Փհենյանի դիրքորոշումը հասկանալու անկարողության մեջ:

Պետքարտուղար Փոմպեոն Միացյալ Նահանգների պատվիրակության մասնակիցն Է եղել փետրվարի 27-28-ին Հանոյում տեղի ունեցած ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովում, որի արդյունքներով կողմերին չի հաջողվել հասնել պայմանավորվածությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում