Հասարակական

Արայիկ Հարությունյանը հերքում է կրթության ոլորտում գնումների մրցույթները կանխորոշված լինելու մասին հայտարարությունները

1 րոպեի ընթերցում

  Արայիկ Հարությունյանը հերքում է կրթության ոլորտում գնումների մրցույթները կանխորոշված լինելու մասին հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է անում կրթության, գիտության, ինչպես նաև՝ մշակույթի և սպորտի ոլորտներում աշխատող կազմակերպություններին մասնակցել ոլորտի գնումների մրցույթին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Որևէ կազմակերպության համար նախորդ իներցիայով երաշխավորված չէ հաղթանակը մրցույթներում: Եթե Ձեզ ասում են, թե ամեն ինչ արդեն որոշված է ու գումարը տրվելու է նախորդ տարիներին տվյալ ծրագրերն իրականացրած կազմակերպություններին՝ նրանք ստում են»,- նշել է նախարարը:

Նա հորդորել է տարբեր կազմակերպություններին ակտիվ մասնակցել այդ գործընթացներին, որպեսզի իրենք էլ ընտրության հնարավորություն ունենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում