ՀԲ-ում իր դիրքը պահելու համար Հայաստանը 5 տարում 5,4 մլն դոլար կվճարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի լրացուցիչ բաժանորդագրությանը:

Ընդունված որոշմամբ կառավարությունը ֆինանսների նախարարին լիազորեց ՀՀ անունից հանդես գալ որպես լիազորված պաշտոնատար անձ՝ստորագրել Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի 2018 թվականի Ընդհանուր եւ Ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրության փաստաթղթերը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ լրացուցիչ բաժանորդագրության համար պահանջված 5,4 մլն դոլարի համարժեք գումարը հավասարաչափ կբաշխվի 2021, 2022 և 2023 թվականների ՀՀ պետական բյուջեների միջեւ, իսկ վճարումները կկատարվեն կանխիկ:

«Այսօր մեր 6,8 մլրդ դոլարի պարտքի մեջ 1,8 մլրդ դոլարը Համաշխարհային բանկին ունեցած պարտքն է: Անցած տարի ՀԲ խորհրդի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ բաժնեմասերի թողարկման, եւ որպեսզի Հայաստանը պահպանի իր դիրքը ՀԲ-ում, նույնպես կարիք ունի լրացուցիչ բաժնեմասերին բաժանորդագրվելու:

Մեր մասնակցությունն ընդամենը 0,7 տոկոս է կամ 1642 բաժնեմաս ունենք: Մեր 0,7 տոկոսը պահպանելու համար անհրաժեշտ է ձեռք բերել լրացուցիչ 360 բաժնեմաս, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 120 հազար դոլար է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ 5 տարվա ընթացքում Հայաստանը պետք է կանխիկ վճարում անի 5,4 մլն դոլարի չափով:

Հայերեն

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան