Հաջողությամբ իրականացրած տասնյակ նախագծեր, արդյունավետ գործարքներ. մեկնարկել է ԱՏՁՄ 19-րդ տարեկան համաժողովը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 19-րդ տարեկան համաժողովը: Պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի եւ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ելույթներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, ԱՏՁՄ 19-րդ տարեկան համագումարին ներկա են ՀՀ կառավարության, օրենսդիր մարմնի, դիվանագիտական կառույցների և ՏՀՏ համայնքի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

«Անցած տարի ԱՏՁՄ-ն հաջողությամբ շարունակել է իր տասնյակ նախագծերը և իրականացրել նորերը: Տարեցտարի աճում է մեր նախագծերի աշխարհագրությունն ու արդյունավետությունը. ավելի շատ արտերկրյա ՏՏ ընկերություններ են մասնակցում «ԴիջիԹեքին» և ավելի շատ երկրներում կբացվեն «Արմաթ» լաբորատորիաներ։ Նախագծերի մի մասն իրականացվում է կառավարության հետ արդյունավետ համագործակցությամբ։ Իսկ այս տարի կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ մեր երկրում տեղի է ունենալու «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը», որը հավակնում է դառնալ ամենահիշարժանը համաժողովի պատմության մեջ ու տարվա խոշորագույն միջոցառումը Հայաստանում»,- ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

ԱՏՁՄ-ն անհամաձայնություն հայտնեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին: Նշվում է, որ նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնց կիրառումը կխոչընդոտի և կսահմանափակի տեղական տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների բնականոն զարգանալու իրավունքները: Գործող օրենսդրությունը պետք է կոչված լինի զարգացնելու տեղական ՏՀՏ եւ ԲՏ ոլորտը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Միության անդամներին և համաժողովի մյուս մասնակիցներին ներկայացրել է 2018 թ-ի գործառնական հաշվետվությունը և առաջիկա ծրագրերն ու ռազմավարական ուղղությունները: Միությունը վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրել է ԵԱՏՄ օրենսդրության վերաբերյալ քննարկումներ, ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք աշխատանքներ, «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» բիզնես ֆորում, «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի հանդիպումներ, հայ-ամերիկյան գործարար ֆորում, տնտեսական և էվոլյուցիայի թեմատիկ գիտաժողովներ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, տեխնոլոգիական և «ԴիջիՔեմփ» ճամբարներ, «ԱրմՌոբոտիքս», «ԴիջիԿոդ» մրցույթներ: Իրականացվել և ընթանում են նաև «WCIT 2019-ՏՏ համաշխարհային համաժողովի» նախապատրաստական աշխատանքներ:

Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկությամբ կընտրվեն վարչության նոր անդամներն ու նախագահը:

ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բիզնես ասոցիացիա է, որն այս պահին միավորում է թվով 86 ՏՏ և առաջատար տեխնոլոգիաների ընկերություններ, միջազգային կորպորացիաներ ու հաստատություններ:

Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և Միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր շահերի պաշտպանության, գործարար, նորարարական և կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով: Միության իրականացրած նախագծերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 200:

Հայերեն

Շվեդիայի իշխանությունները ծրագրում են խստացնել զենքի մասին օրենքը Էռեբրու քաղաքում զանգվածային հրաձգությունից հետո

Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ

Ստեփանավանում բազմաբնակարան շենքում հրդեհից տուժած 6 քաղաքացի դիմել է բուժօգնության, 3-ն այրվածքներով տեղափոխվել են Երևան

Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հայտնաբերվել է 1 քաղաքացու դի

ՆԳ նախարարը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ձերբակալվածների պահման վայրերում անձանց իրավունքների և այլ հարցեր

Զելենսկին օգտակար հանածոների ոլորտում Թրամփին գործարք է առաջարկում

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում Եվրահանձնաժողովն արագ կարձագանքի. Շոլց

Շիրակի մարզի Քեթի գյուղում այրվել է 100 հակ անասնակեր