«ԱԳԲԱ Լիզինգի» և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրված հուշագիրը խթան կհանդիսանա ՓՄՁ զարգացման համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԳԲԱ Լիզինգ» կազմակերպության և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրի շնորհիվ կապահովվեն էական դրական զարգացումներ ընկերություններում, մասնավորապես՝ ՓՄՁ զարգացման խթանում և դրանց արդիականացում:

«ԱԳԲԱ Լիզինգի» գլխավոր տնօրեն ԱրսենԲազիկյանը նշեց, որ հուշագրի միջոցով հնարավորություն կստեղծվի փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ ունենալ հետաքրքիր առաջարկներ իրենց բիզնեսի զարգացման համար:

«Մենք այսուհետև կկարողանանք արտոնյալ և մատչելի ֆինանսավորում առաջարկել մեր «ԱԳԲԱ Լիզինգի» ենթաբրենդ «Գրին Լիզինգ»-ի շրջանակում: Այժմ մենք իրականացնում ենք կանաչ տնտեսության և կանաչ աշխատատեղերի խթանում, կանաչ տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված թափոնների արտանետման և վերամշակման սարքավորումների ֆինանսավորում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների ոլորտին առնչվող սարքավորումներին լիզինգ տրամադրելու միջոցով, տեղական սարքավորումներ և տեխնիկա արտադրողների խթանում և այլն: Այս ամբողջ փաթեթը հասանելի կլինի բոլոր այն կառույցներին, որոնք կդիմեն մեզ այս հուշագրի ստորագրման արդյունքում»,- ասաց Բազիկյանը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ հուշագրի միջոցով հնարավորություն է տրվում, որպեսզի միությունը առավելագույնս աջակցի լիզինգային ծրագրերի իրականացմանը:

«Մենք սրանով կխթանենք տեղական արտադրողներին՝ վերցնելով մեզ վրա համակարգման որոշակի պարտականություններ, կհեշտացնենք «ԱԳԲԱ Լիզինգ» ուղղորդած հաճախորդների լիզինգի սպասարկման գործընթացը»,- շեշտեց Մակարյանը և հավելեց, որ օգտվելով ծառայություններից՝ «ԱԳԲԱ Լիզինգը» շատ մատչելի պայմաններով կտրամադրի տարբեր ոլորտների՝ կանաչ տնտեսության, թափոնների կառավարման, այլընտրանքային աղբյուրների համար, նախատեսվող սարքավորումներ:

Խոսելով ֆինանսավորման ծրագրերից՝ «ԱԳԲԱ Լիզինգի» գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն ընդգծեց, որ լիզինգային գործարքների միջոցով հնարավորություն է տրվում արտացոլել ընկերությունների հաշվապահությունում բոլոր այն ծախսերը, որոնք կարելի է ցույց տալ, և դրանից էլ ունենալ ֆինանսական հետևանք:

«Մատակարար գործընկերների հետ մենք կապահովենք բոլոր այն գործընթացները, որոնք մեր հաճախորդը ինքնուրույն դժվարությամբ կիրականացնի: Ընդհանուր փաթեթի մեջ լուծվում են նաև բեռնափոխադրման հարցերը, և ավելացված արժեքի վերադարձ է իրականացվում»,- նշեց Բազիկյանը:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ