Հայ դասական պոեզիան՝ ղազախերեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ղազախստանի գրողների միության համագործակցությամբՂազախստանում լույս է տեսել «Արարատի շնչառությունը» հայ պոեզիայի անթոլոգիա, որում զետեղվել են Թումանյանի ու Իսահակյանի, Սևակի սերունդների ներկայացուցիչների լավագույն ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 3-ին Հայաստանի գրողների միությունում:

«Գիրքը հրատարակել ենք Ղազախստանում հայ համայնքի ցանկությամբ: Ռուսերեն առաջաբանը գրել եմ Ղազախստանի գրողների միության նախագահի հետ համատեղ: Նախատեսում ենք ղազախերեն նոր գիրք լույս ընծայել, որում կընդգրկվեն ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչների ստեղծագործությունները»,-նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով` վերջին տարիներին Ղազախստանի գրողների միության հետ բազմաթիվ գրական, թարգմանական միջոցառումներ են անցկացրել: «Անթոլոգիաներ, ժողովածուներ ենք հրատարակել, որոնցում ներառել ենք նաև ղազախ հեղինակների գործեր: Ղազախստանը մեծ ուշադրություն է դարձնում գրական կապերին, և պետությունը մեծ գումարներ է հատկացնում գրականության ոլորտում միջազգային փառատոններ, գիտաժողովեր անցկացնելու համար: Գրական կյանքն այնտեղ եռում է»,-ընդգծեց Միլիտոնյանը:

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևն ասաց, որ ղազախերեն են թարգմանվել հայ դասականների հրաշալի ստեղծագործություններ: «Պատկերացնում եմ, թե ինչ դժվարությամբ են խմբագիրներն ընտրել ամնաարժեքավոր գործերն «Արարատի շնչառությունը» գրքում ընդգրկելու համար:

Այս գրքի հրատարակումը մշակութային համագործակցության փուլերից մեկն է միայն: Դեսպանությունը փորձում է ակտիվ աջակցել հայ հասարակությանը ղազախական մշակութային ձեռքբերումներին, մշակութային իրադարձություններին ծանոթացնելու միտումներին: Այդ նպատակով պարբերաբար հայերեն ենք հրատարակում հանդեսներ Ղազախստանի մասին և փորձում ենք Ղազախստանում ապրող հայերին մեր երկրի մասին տեղեկությունները մատուցել հայերենով»,-շեշտեց դեսպանը:

Թիմուր Ուրազաևը հավելեց, որ մշակույթը միջազգային հարթակում համագործակցության հրաշալի միջոց է:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից