Տարածաշրջանային

ԱՄՆ-ը մայիսին կարող Է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ. Reuters

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը մայիսին կարող Է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ. Reuters

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը դիտարկում Է Իրանի նկատմամբ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալու առաջին տարեդարձի հետ, ինչի մասին Վաշինգտոնը հայտարարեց 2018 թվականի մայիսին: Hնչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին:

Նրա տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցները կարող են վերաբերել տնտեսության այն սեկտորներին, որոնք ավելի վաղ դուրս Էին մնում Միացյալ Նահանգների կողմից կիրառվող սահմանափակումների ազդեցության գոտուց: Ընդսմին վարչակազմի ներկայացուցիչը իրանական նավթի արտահանման առավելագույն նվազեցումը համարել Է լրացուցիչ պատժամիջոցների սահմանման գլխավոր նպատակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում