Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Բազմադարյա մշակութային կապեր ունեցող հայ և ասորի ժողովուրդները պատմական ճակատագրի բերումով միասնաբար դիմագրավել են բազում փորձությունների, կիսել միմյանց և՛ վիշտ, և՛ ուրախությունը: Աշխարհով մեկ սփռված ասորիների մի մասը վաղուց ի վեր բնակություն է հաստատել Հայաստանում՝ դառնալով մեր հասարակության անքակտելի մասը: Այն իր մշտական և անուրանալի ներդրումն է ունեցել մեր երկրի բազմակողմանի զարգացման ու առաջընթացի գործում: Թող բնության վերազարթոնքը խորհրդանշող սիրո և պտղաբերության այս շքեղ գարնանային տոնը կառուցողական նոր ծրագրերի և մտահղացումների իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար: Մաղթում եմ ձեզ բարօրություն և բոլոր ազնիվ նպատակների իրականացում: Շնորհավոր Հաբ-Նիսան»,- ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում:

Հայերեն العربية English Français Русский

Փարիզի մի շարք շրջաններում պարետային ժամը երկարաձգվել է

Թրամփի հետ հարաբերությունները, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և ռազմաճակատի գծի սառեցումը. Զելենսկու հարցազրույցը CNN-ին

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պենտագոնը և Lockheed Martin-ը համաձայնագիր են կնքել 850 F-35 կործանիչների արտադրման վերաբերյալ

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

COP17. ՊԵԿ կրթական ծրագրերում կարևորվում են նաև բնապահպանական հարցերը

Թրամփը հայտարարել է, որ Մասկը վերականգնել է Ուկրաինայի հասանելիությունը Starlink-ին

Eleveight AI-ն ամփոփեց իր մասնակցությունը NVIDIA GTC Berlin համաժողովին՝ ներկայացնելով Blackwell Ultra համակարգերով աշխատող ԱԲ գործարանը