Հնի և նորի խաչմերուկում. տեղի ունեցավ  Հովսեփ Պողոսյանի  «Հայկական հարսանիք» գրքի շնորհանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապագա հարսի հարցում հայերն առաջնորդվում էին դարերով եկած չափորոշիչներով. աղջիկը պետք է լիներ եփող-թափող, նամուսով, օջախի զավակ. այս և նմանատիպ այլ ավանդական ծեսերի մասին է Հովսեփ Պողոսյանի «Հայկական հարսանիք» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 28-ին «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում:

Անդրադառնալով գիրքը գրելու իր դրդապատճառին` հեղինակը՝ Հայաստանի թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դեռ մանկուց հարսանիքների ներկա լինելու ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերել հայկական ծեսերի նկատմամբ: «Հարսանիքի ժամանակ ինչ-որ ծես տեսնելիս՝ ինձ հետաքրքրիր էր, թե ինչու են այդպես անում: Եվ այդ նույն հարցերով ես դիմում էր ազգագրագետների: Պարզվում էր, որ նրանք էլ ամբողջությամբ չեն տիրապետում այդ հարցերին, և իրենց խորհրդով ես ինքս սկսեցի զբաղվել իմ հարցերի պատասխանների փնտրտուքով: Եվ դրա արդյունքը եղավ այս գիրքը, ու հիմա ես այլևս հարսանիքների հետ կապված, խորհուրդը փոխանցելու տեսանկյունից, հարցեր չունեմ,- ասաց Պողոսյանը:

Հեղինակը գրքի գաղափարը սկսել է իրագործել 2004 թվականից, իսկ 2007 թվականին եղել է գրքի առաջին հրատարակությունը: «Ինձ պետք էր խորությամբ հասկանալ այդ ամենը, որ հետո համարձակորեն հանդես գամ հանրության առաջ»,- ասում է Հովսեփ Պողոսյանն ու հավելում, որ գտել է հարսանիքների ամբողջ խորհուրդը և հիմա ավելի քան ուրախ է, որ իր ժողովրդին կարողացել է այսպիսի նվեր տալ:

Գրքի մեկենաս, պատմաբան Գագիկ Աղաջանյանն ասում է, որ իր համար սկզբունքային է ցանկացած գիրք տպագրելուց առաջ անձամբ ծանոթանալ գրքին և ունենալ այն տպագրելու իր համոզմունքը: «Այս փոքրաթիվ ժողովրդի մոտ ունենալ այսքան տարաբնույթ ծեսեր՝ նաև հարստություն է: Սա կլինի մի աշխատություն, որին կանդրադառնան հարյուր տարի հետո»,- ասաց Գագիկ Աղաջանյանը` ավելացնելով, որ գիրքը տպագրելու համար ունեցել է իր սուբյեկտիվ պատճառները, քանի որ մոտ ժամանակներս ծրագրում է որդուն ամուսնացնել:

Գրքի կազմի ձևավորման հեղինակի մտահղացումը իրականացրել է նկարիչ -դիզայներ Շուշան Սարգսյանը:

Գրքում ներկայացված են հայկական ավանդական հարսանիքը, դրա խորհրդանիշների և հմայիլների բացատրությունները, ինչպես նաև դրանց ճիշտ կիրառման հուշումները: Հետաքրքիր զուգահեռներ են տարված հայկական և այլ ժողովուրդների ավանդույթների միջև: Կարևորելով հին ու մոռացվող սովորությունների վերակենդանացումն ու վերաարժևորումը` հեղինակը գրքում փորձել է մեկնաբանել սերնդե-սերունդ ավանդաբար փոխանցվող այն սովորությունների նշանակությունը, որոնք դարձել են անհասկանալի այժմյան սերնդի համար:

Մերի Կիրակոսյան

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 21/10/26

Չգիտեմ՝ դա որքանով գործընկերային կլինի. Միրզոյանը՝ ՌԴ-ի կողմից գազի գնի հնարավոր բարձրացման մասին

Արարատ Միրզոյանին հայտնի չէ ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ

Մակրոնն անակնկալ այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի. Միրզոյանը՝ ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով ԹՐԻՓՓ-ի ընթացակարգով անցնելու հնարավորության մասին

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան