Սպորտ

Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը 

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկեն Չեռնոգորիան ներկայացնող մրցավարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ: Օգնականները կլինեն Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Միխալ Լիստկևիչը Լեհաստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչը՝ Շմուել Շտեյֆը Իսրայելից:

Հանդիպումը կկայանա մարտի 26-ին և կմեկնարկի 21:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում