Գրողների միությունում թեմատիկ բանաստեղծություններ ընթերցմամբ նշվեց Պոեզիայի միջազգային օրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և օտարազգի բանաստեղծները սիրո, գեղեցկության, պոեզիայի մասին բանաստեղծություններ ընթերցեցին մարտի 21-ին Հայաստանի գրողների միությունում կայացած ցերեկույթին` նվիրված Պոեզիայի միջազգային օրվան:

«Հայ ժողովուրդը դարեր շարունակ սիրել է պոեզիա, երգել է, ասմունքել է ու տարածել այն: Արդեն վեցերորդ տարին է, որ միությունում նշում ենք այս օրը ու ամեն տարի փորձում ենք թարմ ստեղծագործություններ ներկայացնել` հրատարակված տարբեր լեզուներով: Վերջերս Ղազախստանում լույս տեսավ «Հայ միջնադարյան և ժամանակակից պոեզիա» գիրքը, որում ղազախերեն ներկայացված է մեր պոեզիան: Գրքի առաջաբանը գրել ենք Ղազախստանի գրողների միության նախագահն ու ես: Այս համագործակցությունը շարունակական է լինելու: Նախատեսում ենք նաև ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների անթոլոգիա լույս ընծայել ղազախերենով, ռուսերենով և հայերենով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա ուրախությամբ հայտնեց, որ պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ միությունը հյուրընկալել է բանաստեղծների Ռուսաստանից, Իսրայելից, Բելառուսից:

Գրող Լարիսա Կուզմինսկայան հիշեցրեց, որ բոլորին համախմբել է պոեզիայի տոնը: «Մենք պոետներ ենք, ստեղծագործողներ և տարբերվում ենք մյուս մարդկանցից: Մեր ժողովածուներում ընդգրկում ենք հեղինակների գործեր, որոնք ապրում և ստեղծագործում են աշխարհի տարբեր ծայրերում: Հրատարակում ենք թարգմանություններ»,-ներկայացրեց նա` շեշտելով, որ շատ երջանիկ են, որ Հայաստանում են, քանի որ մեր երկրում մարդիկ ջերմ են, գեղեցիկ ճարտարապետական կառույցներ կան ու մշակույթ:

Բանաստեղծ Արևշատ Ավագյանի խոսքով` 21-րդ դարում կարծես պոեզիայի նկատմամբ հետաքրքրությունը կորում է, բայց այդպես չէ: «Բանաստեղծությունն ապրում է, շատ լավ ստեղծագործություններ են հրատարակվում, հանդիպումներ են կազմակերպվում նաև միջազգային հարթակներում»,-նշեց նա ու ընթերցեց «Պոեզիա» վերտառությամբ բանաստեղծությունը:

Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը շեշտեց, որ պոեզիան մշտապես հաղթանակելու է:

Հասարակության լայն շերտերի ուշադրությունը պոեզիայի վրա բևեռելու նպատակով 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր: Որոշման մեջ նշվում է, որ պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին:

Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Այս օրը հնարավորություն է ընձեռում փոքր հրատարակչություններին բարձրաձայնել իրենց մասին, քանի որ նաև նրանց ջանքերով են ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում այս օրը զանգվածային լրատվամիջոցներում տարփողել պոեզիան՝ որպես ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում