Ucom-ում «Հաճախորդի միջազգային օրը» նշվելու է 4 օր շարունակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հաճախորդի միջազգային օրվա առթիվ մարտի 19-22-ը Ucom ընկերության ղեկավար անձնակազմն այցելելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով սփռված վաճառքի և սպասարկման կենտրոններ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերությունից, ղեկավար անձնակազմի թվով 94 աշխատակից 4 օրվա ընթացքում աջակցելու է առաջնային գծի գործընկերներին, անձամբ զրուցելու հաճախորդների հետ, ծանոթանալու վերջիններիս հուզող խնդիրներին, առաջարկելու լուծումներ և սպասարկման բարելավման ուղիներ։

«Քանի որ Ucom-ը հաճախորդամետ ընկերություն է, մեր ղեկավար անձնակազմը պարբերաբար այցելում է Հայաստանի բոլոր մարզերում գտնվող սպասարկման կենտրոններ, իսկ այս տարի առաջին անգամ առանձնահատուկ կերպով նշում է Հաճախորդի միջազգային օրը։ Այս շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ ընդգծում ենք թե՛ շարժական, և թե՛ ֆիքսված կապի բաժանորդների կարևորությունը մեր ընկերության զարգացման ճանապարհին և արժևորում ենք մեր թիմակիցներին: Քանի որ ինքներս էլ հանդիսանում ենք մեր ընկերության հաճախորդները, փորձում ենք ավելի արդյունավետ ճանապարհներ գտնել խնդիրների լուծման համար։ Այդպիսի լուծումներից են, օրինակ, բազմաթիվ հնարավորություններով հագեցած Ucom և uPay հավելվածները», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հաճախորդի օրվա շրջանակներում միայն մարտի 19-ին գործել է 10% գնիջեցման պայմանը սմարթֆոնների լայն տեսականու համար, անկախ այն փաստից, թե նախընտրելի մոդելը ձեռք է բերվել կանխիկ, թե ապառիկ, բաժանորդագրությամբ, թե առանց բաժանորդագրության տարբերակով։ Ամբողջ շաբաթվա ընթացքում ֆիքսված ծառայությունների հետ կապված խնդիրներով դիմելիս հաճախորդները հնարավորություն են ունենալու բոլորովին անվճար ստանալ 3000, 6000 կամ 7500 դրամ արժողությամբ վճարովի ծառայությունները։ Ucom-ի ղեկավար անձնակազմը նաև շնորհավորելու է շարժական կապի ծառայություններից օգտվող բաժանորդների ծննդյան տարեդարձը՝ ավանդաբար տրվող նվերներին ի հավելումն տրամադրելով լրացուցիչ 1 ԳԲ գերարագ ինտերնետ և 100 ներցանցային SMS-հաղորդագրություն։ Իսկ Ucom-ի հեռուստատեսային ծառայություններից օգտվող բաժանորդներն ի լրումն 5 անվճար ֆիլմի ստանալու են «Տեսավարձույթ» բաժնում ևս 5 ֆիլմ անվճար դիտելու հնարավորություն։

«Չափազանց բարձր գնահատելով հաճախորդների վստահությունը՝ Ucom-ը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը ծառայությունների և սպասարկման որակի բարելավման նպատակով և աշխատում է երկարաժամկետ լուծումներ գտնել հաճախորդների գոհունակության մակարդակը բարձր պահելու համար։ Առանց հաճախորդի կողմից տրամադրված հետադարձ կապի չկա սպասարկում, չկա ծառայություն, չկա պրոդուկտ», - շեշտում է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

Հայերեն English Русский

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ