Սևակ Արամազդի «Արևի լեռը» վեպը թարգմանվել և հրատարակվել է ռուսերեն 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Վրեմյա» հրատարակչությունը լույս է ընծայել Սևակ Արամազդի «Արևի լեռը» վեպը՝ Ալբերտ Նալբանդյանի թարգմանությամբ և Վան Սողոմոնյանի ձևավորմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես իր խոսքում նշում է ռուս նշանավոր բանաստեղծուհի Յուննա Մորիցը՝ վեպը խորաթափանց ու նուրբ պատմություն է մանկական սիրո մասին: «Հայաստանի բնությունը՝ գաղտնի իմացությունների այդ գանձը, խոսում է երկնքի և երկրի կենդանի լեզվով: Ընթերցողն այս գրքում կանցնի սիրո իր ճանապարհը՝ հույզերի ու ուրախությունների թրթիռների և հոգեկան ցնցող ապրումների սարսուռների միջով: Դա կյանքի արևային լեռն է, որտեղ փոքրիկ մարդու սերը դառնում է մարդկային հասուն ճակատագիր»,-ընդգծում է բանաստեղծուհին:

Վեպն արդեն իսկ հասցրել է գրավել ռուս ընթերցողի ուշադրությունը:

«Արևի լեռը» հայերեն լույս է տեսել 2014 թվականին: Գրքի շնորհանդեսի ժամանակ հեղինակն ասել է. «Հերոսը՝ Արեգը, անորոշ տարիքի մի երեխա է: Ես հարցազրույցներից մեկում նշել էի, որ մանկությունը միակ ճշմարիտ իրականությունն է: Երբ մանուկ ես, աշխարհն ընկալում ես իբրև երազ, հետո աշխարհը դառնում է իրականություն, իսկ մանկությունը՝ երազ…»:

«Արևի լեռը» հեղինակի երրորդ ռուսերեն գիրքն է (նախորդներն են՝ Севак Арамазд, «Разомкнутый круг», стихи, «Олма-Пресс», Москва 2003; Севак Арамазд, «Армен», роман, «Время», Москва 2011):

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում