Միջազգային

ԱՄՆ-ում ձերբակալել են ամենաորոնվող հանցագործներից մեկին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ձերբակալել են ամենաորոնվող հանցագործներից մեկին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մարիլենդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է երկրում ամենաորոնվող 10 հանցագործներից մեկին՝ Լամոնտ Ստեֆենսոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ստեֆենսոնն առաջին հանցագործությունը իրականացրել է 2014 թվականին՝ սպանելով իր նախկին ընկերուհուն:

Նրա որոնողական աշխատանքները բարդ էին ընթանում, քանի որ իրավապահ մարմինները չունեին անգամ հանցագործի մատնահետքերը: Ոստիկանների ձեռքում էր միայն Ստեֆենսոնի լուսանկարը:

Միայն չորս տարի անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել նրան՝ շնորհիվ հաղորդման այն մասին, որ կասկածելի տղամարդը քնած է բեռնատարում:

«Մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր զբաղվել են նրա որոնողական աշխատանքներով: Ես ամեն օր սպասում էի այս զանգին»,- ասել է սպանված աղջկա եղբայրը:

Ստեֆենսոնը կասկածվում է նաև Վաշինգտոնում նախորդ շաբաթ իրականացված մեկ այլ աղջկա սպանության մեջ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում