Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել գրասենյակի կողմից Հայաստանի տարբեր համայնքներում պարենային օգնության տրամադրման, աղքատության հաղթահարման և ազգային կարողությունների հզորացման ուղղությամբ գործադրած երկարամյա ջանքերը և միաժամանակ ընդգծել, որ նախարարության կողմից իրականացվող համայնքների համաչափ զարգացմանն ու դիմակայունության ամրապնդմանը միտված մի շարք միջոցառումներ ուղղակիորեն հատվում են ծրագրի դավանած նպատակների հետ։ «ՀՀ կառավարությունն ունի երկրում աղքատության հաղթահարման ու համայնքների զարգացման իր տեսլականը, և մենք շատ ուրախ կլինենք գործընկեր միջազգային կազմակերպության հետ համակցել, ներդաշնակել այդ ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Ելենա Միլոշևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավելել, որ խոցելի համայնքներում պարենային ապահովության բարելավման, աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը հաջողության են հասել հայ հասարակության և կառավարության գործուն աջակցության շնորհիվ՝ ուրախությամբ ընդգծելով ՀՀ կառավարության հետ վերջին վեց ամիսների ընթացքում ավելի ու ավելի ամրապնդվող համագործակցությունը։ Խոսելով առաջիկայում սպասվող ռազմավարական ծրագրերի մասին՝ Ելենա Միլոշևիչը հավաստիացրել է, որ գրասենյակն իր համար որպես առաքելություն է համարում Հայաստանում պարենային անապահովության հաղթահարումն ու պարենային բազմազանության ապահովումը, ինչին մոտենալու նպատակով անհրաժեշտ է զուգամիտել հայանքների, մարզերի և մասնավոր կազմակերպությունների հնարավոր ռեսուրսները։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել գործող ծրագրերի հնարավոր թղթակցման, ազգային գործընկերության շրջանակներում համայնքներում անապահովության, անբավարարության և աղքատության դեմ պայքարի մի շարք ծրագրեր պիլոտավորելու, դրանք ազգայնացնելու հեռանկարների վերաբերյալ։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով