Մշակույթ

Ռուսական արվեստի թանգարանը «Կրկնակի անմահություն» ֆիլմի շնորհանդեսով ամփոփեց «Գողացված Վռուբելի վերադարձը» ցուցահանդեսը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կրկնակի անմահություն» ֆիլմը ներկայացնում է Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի պատմությունը, քսաներկու տարի շարունակ միջազգային հետախուզման մեջ գտնվող գործի Ռուսական արվեստի թանգարան վերադարձին նվիրված միջոցառումների շարքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Գողացված Վռուբելի վերադարձը» խորագրով ցուցահանդեսի փակման արարողությունը տեղի ունեցավ մարտի 1-ին Ռուսական արվեստի թանգարանում:

«Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնք Հայաստանի և Ռուսաստանի միջմշակութային համագործակցության լավագույն օրինակ են: Նկարի վերադարձը մեր թանգարան հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ապացույցն է»,-նշեց թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:

Նա շեշտեց, որ ցուցահանդեսի շնորհիվ թանգարանի այցելուների թիվը մեծացել է: «Դա պայմանավորված է ճիշտ գովազդով, մարքեթինգային քայլերով: Մենք կարողացանք կոտրել տարբեր կարծրատիպեր և արվեստի գործը ներկայացնել նաև ավտոբուսներում: Ըստ իս` դա լավագույն փորձն էր: Պետք է ընդգծեմ, որ նկարի պատմության մասին հոդված է հրատարակվել բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման դասընթացին նվիրված ժուռնալում»,-պատմեց տնօրենը:

Սամվել Թադևոսյանի ֆիլմի դիտումից, երաժշտական համարներից հետո թանգարանը շնորհակալագրեր հանձնեց 22 կազմակերպությունների, հինգ գլխավոր գործընկերներին էլ նվիրեց Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի կրկնօրինակը:

Ցուցահանդեսը բացվել է 2018 թվականի մարտի 15-ին: Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործության վերադարձին նվիրված` ՀՀ մշակույթի նախարարության անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ թանգարանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կյանքի է կոչել «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վռուբել» գրական-երաժշտական ներկայացումը, կլոր սեղան, հանդիպում է կազմակերպել Պետական Տրետյակովյան պատկերասրահի վերականգնող Իննա Սոլովովայի հետ, իրականացրել է ցուցահանդես, որը ներկայացնում էր «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» գործի ստեղծման պատմությունը և մեր օրերի նրա «ոդիսականը»:

Կտավը ստեղծվել է Միխայիլ Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ՝ շքեղորեն նկարազարդված երկերի ժողովածուի համար: Գիրքը նկարազարդելու էին հրավիրվել ժամանակի գրեթե բոլոր հայտնի ռուս նկարիչները: Այդ պատվերի շրջանակում Վռուբելը ստեղծել է 36 գծանկար, որոնցից 20-ը ներառվել է հիշյալ հրատարակության մեջ, իսկ դրանցից 11-ը նվիրված էր «Դևը» պոեմին:

Ռուսական «մոդեռնի» նախահայր Միխայիլ Վռուբելի «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը Ռուսական արվեստի թանգարանից գողացվել էր 1995 թվականին:

22 տարի միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց 2017 թվականի մարտին ռուսական հատուկ ծառայությունների կողմից և նույն թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում «Ռուսաստանում Հայաստանի օրեր»-ի շրջանակում պետական Տրետյակովյան պատկերասրահի Վռուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հանձնվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Մինչ թանգարան վերադառնալը, բզկտված նկարը Տրետյակովյան պատկերասրահում շուրջ ութ ամիս վերականգնվել է:

Հայերեն

«Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» համերգի հասույթն աննախադեպ 45 մլն դրամ է

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

Երևանի քաղաքապետը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է, ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր են դրանցից օգտվելու որոշակի սահմանափակումներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հանդիպել է Heritage հիմնադրամի պատվիրակությանը

Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար