Մշակույթ

Մի շարք միջոցառումներով Երևանում նշվել է Արվեստի համաշխարհային օրը

1 րոպեի ընթերցում

Մի շարք միջոցառումներով Երևանում նշվել է Արվեստի համաշխարհային օրը

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում տեղի ունեցող պլեներին:

Այն անցկացվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվող՝ Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմի դիտմանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումները կարևոր են ոչ միայն օրը նշանավորելու, այլև արվեստի միավորող և համաշխարհային մեծարժեք դերը ևս մեկ անգամ ընդգծելու տեսանկյունից:

Օրվա շրջանակում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային և Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնների սաների մասնակցությամբ իրականացվել է բացօթյա դաս և ցուցահանդես, որի մուտքն ազատ է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում