Մշակույթ

Գեղարքունիքի մարզի հանդիսատեսի հերթական հյուրերը Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններն էին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի հանդիսատեսի հերթական հյուրերը Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններն էին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում բեմադրվեց հերթական՝ 7-րդ ներկայացումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական խմբին՝ «Գողերի որջը» կոմեդիայով, ռեժիսոր՝ Դավիթ Հարությունյան։

Բեմադրությունը դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից հրավիրվել էին մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների մանկավարժներ, աշխատակիցներ, ավագ տարիքի դպրոցականներ, քաղաքացիներ։ 

Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզի հանդիսատեսը ապրիլին կդիտի ևս երկու ներկայացում։ Թատերական երկամսյակը կեզրափակվի ապրիլի 28-ին՝ Արտաշատի դրամատիկական թատրոնի հյուրախաղով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում