Լոս անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Կալիֆորնիայի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում փետրվարի 27-ին տեղի է ունեցել գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանի հանդիպումը Կալիֆորնիայում գործող մի շարք բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների՝ ServiceTitan, Amaros Medical, SmartClick, Smartgatevc, Craftstay Corporate Housing, US Logistics, Knoxlabs, AppearMe ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գլխավոր հյուպատոսության կողմից ձեռնարկված նախաձեռնության նպատակն է ձևավորել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների տեղական հարթակ: Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը Սիլիկոնային հովտում գործող Amaros Medical ընկերության համահիմնադիր Բեն Թոքաթին երախտագիտություն է հայտնել խմբի անդրանիկ նիստի կազմակերպմանը օժանդակելու համար:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում և Կալիֆորնիայում գործող բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միջև կապերի հաստատման, համատեղ ծրագրերի իրականացման, ընդհանուր հարթակների ձևավորման վերաբերյալ:

Դոկտ. Բայբուրդյանը կարևորել է նման քննարկումները՝ առավել գործնական քայլերի և ծրագրերի վերածելու մտայնությամբ՝ ներդրումային և տեխնոլոգիական հոսք ԱՄՆ արևմտյան նահանգներից դեպի Հայաստան ապահովելու նպատակով: Մասնակիցներն առաջարկել են գլխավոր հյուպատոսությունը դարձնել այն հարթակը, որտեղ կձևավորվեն Հայաստանի հետ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման կոնկրետ ծրագրեր և գործընկերային կապեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձևաչափը դարձնել առավել ընդգրկուն և հանդիպումները՝ կանոնավոր:

Հայերեն

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

«Յանդեքս» քարտեզներում այս պահին հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, առաջիկայում այն կամբողջացվի

Վիճաբանության ընթացքում տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և սպանել է 36-ամյա տղամարդուն

Արաբական լիգան մտադիր է գագաթնաժողով անցկացնել Գազայի հատվածից պաղեստինցիների տեղահանությանը հակազդելու համար