Հասարակական

Արայիկ Հարությունյանն արդեն ծանոթանում է միավորվող նախարարություններում առկա գործընթացներին

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն արդեն ծանոթանում է միավորվող նախարարություններում առկա գործընթացներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն արդեն ծանոթանում է միավորվող նախարարություններում առկա գործընթացներին, որոնք պետք է գտնվեն իր ենթակայության տակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Երեք նախարարությունների մասով, որոնք պետք է միավորվեն, ըստ էության, ես որոշակի գործողություններ անում եմ։ Ծանոթանում եմ այն գործընթացներին, որոնք կան դրանցում»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ այդ միավորումների արդյունքում կրճատումներ, ըստ էության, չեն լինելու: «Միավորումները լինելու են, հետո մենք ներսում կնայենք, թե ինչ գործառույթներ կան, որքան մասնագետ է պետք այդ գործառույթների համար»,-նշեց Հարությունյանը:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ 12 նախարարություն:

Կրթության և գիտության նախարարության, մշակույթի նախարարության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միավորման արդյունքում ստեղծվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում