Թբիլիսիում կայացավ Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես ու գեղարվեստական երեկո

3 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներից անմասն չի մնացել հարևան Վրաստանը: Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում փետրվարի 19-ին բացվեց գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թումանյանի հետքերով» ցուցահանդեսը, ինչպես նաև գրական, գեղարվեստական երեկո վիրահայոց թեմի «Մակար Եկմալյան» երգչախմբի մասնակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանում ՀՀ դեսպանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդը, հայ համայնքի անդամներ, Վրաստանի պետական համակարգի ներկայացուցիչներ, պատգամավորներ, հասարակական գործիչներ:

Նախարար Հարությունյանը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ Թումանյանին ընթերցողները համոզվում են, որ նա ոչ միայն 19-20-րդ, այլև 21-րդ դարի հեղինակ է: Նա նկատեց, որ օրն իսկական տոնի է վերածվել Հայաստանի տարբեր բնակավայրերում:

«Սա համազգային նշանակության տոն է, ու նրանք, ովքեր այսօր գտնվում են Երևանում ու այլ քաղաքներում, կհամոզվեն դրանում: Հայաստանի ամենատարբեր բնակավայրերը, դպրոցները, մանկապարտեզները այս օրերին ու տարվա ընթացքում ապրում են և ապրելու են Թումանյանով»,- ասաց ԿԳ նախարարը:

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ օրը տոնական էր նաև Վրաստանի համար: «Թումանյանը մոտ չորս տասնամյակ ապրել է Վրաստանում, և վրացիները Թումանյանին համարում են նաև իրենցը: Բացի այն միջոցառումների շարքից, որ իրականանում են մեր մասնակցությամբ, տարբեր ուսումնական հաստատություններում տեղի են ունենում Թումանյանին նվիրված օրեր, ինչը միայն ու միայն շատ ուրախալի է»,- հավելեց դեսպան Սադոյանը: Իսկ թե որքանով են մշակութային կապերն օգնում դիվանագիտական կապերի ամրապնդմանը, ըստ դեսպանի, դրանք առանց մեկը մյուսի գոյություն չունեն: «Առանց մշակութային կապերի չեն կարող լինել դիվանագիտական կապեր, մանավանդ մեր երկու ժողովուրդների միջև, որոնք շատ նմանություններ ունեն», -հավելեց Ռուբեն Սադոյանը:

Գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը նշեց, որ երկու ամիս է պահանջվել Թումանյանի հետքերով գնալու և զգացածը կտավին հանձնելու համար: Եղել է Հայաստանի ու Վրաստանի մի շարք բնակավայրերում: «Դսեղում եմ եղել, սիրահարվեցի այդ գյուղին: Աշխատանքի մյուս մասն էլ իրականացրեցի Վրաստանում, կարծես նկարել եմ նրա կյանքի երկու հատվածները: Հայաստանում ծնվել է, իսկ կյանքի մեծ մասն ու վերջին օրերն ապրել այստեղ», -ասաց գեղանկարիչը:

Ցուցահանդեսը Հայաստանում ևս կներկայացվի ապրիլի 10-17-ը:

Միջոցառման ընթացքում հնչեցին Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի ուղերձները: «Մակար Եկմալյան» երգչախումբն էլ կատարեց ստեղծագործություններ Անուշ օպերայից:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում