Խնկո-Ապոր գրադարանում մի քանի օր տոն կլինի. «Հեքիաթի դեսպանները» հյուր կգան մանուկներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքն ավանդույթի համաձայն միտված է գիրք- ընթերցող կապի ամրապնդմանը:

Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ ցուցահանդես-վաճառքին ներկայացված են ՀՀ մի շարք հրատարակչությունների և գրատների մանուկներին և պատանիներին հասցեագրված լավագույն հրատարակությունները: Ցուցահանդես վաճառքը նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150 ամյակին:

Այսօր՝ գիրք նվիրելու օրը, փառատոնի շրջանակներում իրականացվում է «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում տոնավաճառի այցելուները սահմանված զեղչով գնված և մակագրված գիրքը կարող են նվիրաբերել հայ զինվորներին:

«Արդեն երրորդ տարին է, ինչ իրականացնում ենք այս ակցիան: Եթե նախկինում տեղում էին գնում, հիմա գիտեն ակցիայի մասին, և շատերը նաև իրենց հետ են բերում: Գիրք նվիրելու օրվա խորհրդին համահունչ՝ երեկ մի դասարան գրքեր էր բերել Խնկո-Ապոր անվան ազգային գրադարան՝ որպես նվեր հայ զինվորներին: Այս տարի երեխաների և պատանիների հոսքն աննախադեպ է»,- «Արմենպրես» հետ զրույցում նշեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

Գրադարանում ցուցահանդես-վաճառքին զուգահեռ իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ շնորհանդեսներ, ներկայացումներ, մանկագիրների ու նկարազարդողների հետ հանդիպումներ: Ամեն օր տարբեր երկրների դեսպաններ հեքիաթներ են պատմում:

Փետրվարի 19-ին «Հեքիաթի դեսպաններ» գրադարանի հեղինակային ծրագրի շրջանակում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան երեխաների համար կարդաց ճապոներեն թարգմանությամբ Հովհ. Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթից մի հատված: Այնուհետև կարդաց ճապոներեն հեքիաթ համաժամանակյա թարգմանությամբ: Տարբեր դպրոցների՝ միջոցառմանը մասնակից երեխաները հնարավորություն ունեցան տալ դեսպանին իրենց հարցերը: Վերջում երեխաներին բաժանվեց «Բարև Ճապոնիա» դասագիրքը: Դեսպանը անկեղծանալով երեխաների հետ զրույցում նշեց, որ սկսել է սովորել հայերեն:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը կարևորեց նմանատիպ միջոցառումները, քանի որ երեխաները մեր ապագան են, և նրանց կրթելու գործընթացը չափազանց կարևոր է: Հույս հայտնեց, որ կրկին հնարավորություն կունենա մասնակցելու նմանատիպ միջոցառումների:

«Հեքիաթի դեսպաններ» խորագրով միջոցառմանը օտարազգի դիվանագետները և հայ անվանի արվեստագետները փոքրիկներին ներկայացնում են համաշխարհային և ազգային հեքիաթներ:

«Հեքիաթի միջոցով սովորեցի, որ եթե ինչ-որ մեկը ընկել է կամ վնասվել, պետք չէ անցնել, անտեսել և գնալ, այլ պետք է օգնել»,- ասում է «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի աշակերտուհի Սոֆի Քարամյանը:

«Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես- վաճառքն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության, IBBY Հայաստանի, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ: Այն բաց կլինի մինչ փետրվարի 21-ը:

Էլիզա Բալայան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում