Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես բացվեց Ազգային ժողովի սրահում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված լոռեցի նկարիչ Արմեն Լոռենցի նկարների ցուցահանդեսը բացվեց ՀՀ ազգային ժողովում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությանը ներկաներին իր խոսքն ուղղեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Կարծում եմ՝ շատ հատկանշական է, որ Թումանյանի ծննդյան տարեդարձը նշանավորում ենք լոռեցի նկարչի Լոռվա բնապատկերներով: Սիրով ընդունեցի այս նախաձեռնությունը»,-ասաց Միրզոյանը:

Ցուցահանեսի նախաձեռնության հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց՝ երկրի գրեթե ողջ քաղաքական էլիտան գտնվում է Թումանյանի ծննդավայրում՝ Դսեղում: «Եվ շատ ուրախ եմ, որ Երևանում օրենսդիր իշխանության տանը տոնում ենք Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակը»,-ասաց Մարուքյանը:

Նկարները դեռ երկար կախված կմնան Ազգային ժողովի պատերին: Մարուքյանը նշեց՝ պատգամավորները, լրագրողներն ու հյուրերը դեռ երկար կվայելեն այդ նկարները:

Նկարիչ Արմեն Լոռենցն ասաց, որ Թումանյանի ծննդյան օրը համազգային տոն է: Ինքը ևս լոռեցի է, իր ծննդավայր գյուղը Թումանյանի 100-ամյակի առիթով վերանվանվել էր Թումանյան: «Ես թեև Երևանում եմ, սակայն սիրտս Թումանյանի Լոռվա լեռներում է։ Թումանյանը մեծ բարեգործ է եղել: Եվ ես որոշել եմ այս տարվա իմ ցուցահանդես-վաճառքներից ստացված ողջ հասույթն ուղղել իր ծննդավայրի՝ Թումանյանի դպրոցին»,-նշեց Լոռենցն ու հավելեց՝ այդ ակցիան կատարում է նաև այս ցուցահանդեսի շրջանակում:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից