Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում հնչում են նրա ստեղծագործությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում ամենուր հնչում են նրա ստեղծագործությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին միջոցառումների մեկնարկը տրվել է ժամը 11։00-ին, և գյուղի կենտրոնական հրապարակի տարբեր հատվածներում կարելի է դիտել բանաստեղծի ստեղծագործությունների բեմականացումներն ու լսել նրա բանաստեղծությունների ու պոեմների համար գրված երաժշտություն։

Միջոցառումներին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, նախարարների և պատգամավորներ։

Ամենայն հայոց բանաստեղծի հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո Գուգարաց թեմի առաջնորդը ներկաներին հիշեցրեց Թումանյանի կարևոր պատգամներից մեկը։

«Մենք համախմբվել ենք տոնելու մեր մեծ հանճարի՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը։ Եկել ենք խոնարհվելու և նրա հայրական խրատը ևս մեկ անգամ լսելու։ Նա խրատեց լինել սիրով ու միաբան. միայն այդ դեպքում կտեսնենք հայոց պայծառ ապագան»,- ասաց Չուլջյանը։

Պաշտոնական ելույթներից հետո մեկնարկեց համերգային տոնական ծրագիրը։

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը տոնական միջոցառումներ են մեկնարկել Երևանում, Դսեղում և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Հայերեն

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 21/10/26

Ասիական ինդեքսներ - 21/10/26

Չգիտեմ՝ դա որքանով գործընկերային կլինի. Միրզոյանը՝ ՌԴ-ի կողմից գազի գնի հնարավոր բարձրացման մասին

Արարատ Միրզոյանին հայտնի չէ ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ

Մակրոնն անակնկալ այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի. Միրզոյանը՝ ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով ԹՐԻՓՓ-ի ընթացակարգով անցնելու հնարավորության մասին

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը