Մշակույթ

Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է հռչակավոր երաժիշտ Տիգրան Մանսուրյանին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է հռչակավոր երաժիշտ Տիգրան Մանսուրյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը «Ասպետի Կարգ»-ի շքանշանով պարգևատրել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ ժողովրդի գոյատևման համար երաշխիք են ազգային արժեքները: Նա նշել է, որ Տիգրան Մանսուրյանն իր ամբողջ կյանքը նվիրել է երաժշտությանը, և տարիների ընթացքում նրա ստեղծագործությունները հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային բեմերում:

«Ձեր ստեղծագործություններով մեր ժողովրդի զավակներն ու օտարները փոխանցեցին հայի հարազատ ոգին ու ամուր հավատքը, հայի խոր տառապանքն ու հրաշափառ վերածնունդը»,- ասել է Արամ Ա. Կաթողիկոսը՝ դիմելով Տիգրան Մանսուրյանին: Նա ընդգծել է, որ Տիգրան Մանսուրյանն իր կյանքի այս փուլում ևս ձգտում է անդադրում ստեղծագործելու՝ հարստացնելով իր երաժշտական ժառանգությունը։ Ավարտին, Վեհափառ Հայրապետն իր աղոթքն է բարձրացրել առ Աստված ու քաջառողջություն ու նորանոր հաջողություններ մաղթել Տիգրան Մանսուրյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում