Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանը Արցախի զարգացման տեսլականը համարում է առաջիկա տասը տարիներին ոչ պակաս, քան 8 տոկոս տնտեսական աճի ապահովումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին հայտարարեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Արցախի տնտեսական հեռանկարները և զարգացման տեսլականը» թեմայով դասախոսության ժամանակ: «Արցախում տնտեսական աճն ապահովող ոլորտներն են՝ էներգետիկան, գյուղատնտեսությունը, ծառայությունների ոլորտը, և այլն: Արցախն արդեն ինքնաբավ է էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Էներգետիկան Արցախում ապահովում է 1000-ից ավել աշխատատեղ, միլիարդների հասնող եկամուտներ: Սպառողական զամբյուղի ապրանքների գերակշիռ մասով մենք ևս դարձել ենք ինքնաբավ: Դա վերաբերվում է բոլոր ապրանքատեսակներին, բացի շաքարավազից և կարտոֆիլից, քանի որ շաքարավազի արտադրություն դեռ Ղարաբաղում չկա, իսկ կարտոֆիլով Ղարաբաղն ինքնաբավ չէ, քանի որ Հայաստանում շատ ավելի էժան և շատ ավելի որակով է արտադրվում»,-ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու: «Մեզ վերջին տարիներին հաջողվել է մոնոկուլտուրայից տեղափոխվել արդեն ավելի արժեքավոր կուլտուրաներ և ապահովել ցանքաշրջանառությունը:Ունենք դեռ տասնյակ հազարավոր չմշակված հողեր Արցախում: Մենք նռան արտադրությունը դիտարկում ենք որպես ռազմավարական, քանի որ նռան արտադրությունը մեզ մոտ ունի մրցակցային առավելություն»,-հավելեց նա:

Անդրադառնալով անասնապահության ոլորտին, Արցախի նախկին վարչապետն ընդգծեց, որ անասնապահության առումով ևս զարգացման լուրջ հնարավորություն կա: «Դա Հայաստանի շուկան է, քանի որ Հայաստանը ներկրում է տարեկան տասնյակ հազար տոննա միս»,-նշեց նա:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ դիտարկվում է Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու ծրագիր, որի նախագիծը կա, 15-17 միլիոն դոլարի ներդրում է պահանջում: «Դրա ուղղությամբ առաջիկայում աշխատելու ենք: Կարևոր է նաև ենթակառուցվածքների ավելացումը:»,-ասաց բանախոսը, հերքելով այն խոսակցությունները, որ Արցախում արտագաղթ է: «Արտագաղթ ևս կա, բայց Արցախի բնակչությունը ամեն տարի ավելանում է 1000-1200 բնակչով»,-ընդգծեց նախկին վարչապետը:

Վերջում Արայիկ Հարությունյանը պատասխանեց ուսանողների հարցերին:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP