Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց տնտեսական հեղափոխության քայլարշավ սկսելու մասին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց տնտեսական հեղափոխության քայլարշավ սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց տնտեսական հեղափոխության ֆիզիկական և վիրտուալ քայլարշավ սկսելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես այսօր սկսում եմ իմ երկրորդ քայլարշավը: Նախորդը ֆիզիկական և վիրտուալ քայլարշավ էր դեպի քաղաքական հեղափոխության հաղթանակ, այս մեկը քայլարշավ է դեպի տնտեսական հաղթանակ, և դեպի տնտեսական հեղափոխություն, և, ով որ քայլ ունի անելու, թող անի իր քայլը, ով որ ուզում է անցնել այդ ճանապարհը, թող քայլի ինձ հետ, որովհետև մեր ճանապարհը անշեղելի է, մենք քայլում ենք դեպի ազատ, երջանիկ և հզոր Հայաստան, որտեղ մեր գլխավերևում միայն ՀՀ դրոշն է, և մենք հաղթանակած ենք տեղ հասնելու: Այնտեղ, որտեղ պետք է, մենք գնալու ենք մեր ժողովրդի հետևից, այնտեղ, որտեղ պետք է, կլինենք առաջնորդ, որտեղ պետք է՝ հետևորդ: Իսկ ժողովուրդը միանշանակ հաղթելու է, և ժողովուրդը կարող է անել տնտեսական հեղափոխություն, իսկ կառավարությունը պատրաստ է ժողովրդին առաջնորդել դեպի տնտեսական հեղափոխություն,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետը հունվարի 12-ին Ազգային ժողովի ամբիոնից ազդարարել էր տնտեսական հեղափոխության մեկնարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում