Քաղաքականություն

Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դիտարկում է գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դիտարկում է գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դիտարկում է ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի հարցին:

«Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չենք դիտարկում զուտ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Մենք դա տեսնում ենք ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում, որովհետև ակնհայտ է, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը նոր ցեղասպանությունների կանխարգելման ամեաարդյունավետ գործիքներն են, և մենք այս ճանապարհին պետք է լինենք առավելագույնս պրոակտիվ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով այս ոլորտում ֆինանսական ծախսերին՝ վարչապետը նշեց, որ այդ հարցը կարող են քննարկել ու որոշել, թե ինչ պետք է անել, որ այդ միջոցները ծախսվեն առավել նպատակային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում