Ղարաբաղյան հիմնահարց

ՀՅԴ-ն կարևոր է համարում Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը

2 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ն կարևոր է համարում Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի միջև պետք է կնքվի ռազմաքաղաքական դաշինք: Այն կօգնի բանակցային գործընթացում չթուլացնել մեր դիրքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Այս հարցը Դաշնակցությունը բազմիցս է բարձրացրել: Ռազմաքաղաքական դաշինքի մասին խոսում ենք 10 տարուց ավելի՝ կարևորելով դրա անհրաժեշտությունը: Ռազմաքաղաքական դաշինքն, ըստ էության, այն է, ինչը մենք միշտ կարծել ենք, որ չի թուլացնի մեր դիրքերը բանակցային գործընթացում: Մյուս կողմից՝ դա կարձանագրի Հայաստանի և Արցախի անմիջական կապը»,- նշեց Ռուստամյանը:

Նա շեշտեց, որ իրենք այդ խնդիրների հետապնդման հետ կապված կոնկրետ քայլեր են արել: ՀՅԴ-ն ունի իր պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի այդ ռազմաքաղաքական դաշինքը: «Մենք այսօր Արցախի անվտանգության հետ կապված լուրջ սպառնալիքներ ունենք: Պետք է շատ հստակ արձանագրենք, որ հարձակումն Արցախի վրա նշանակում է հարձակում Հայաստանի վրա»,- նշեց Բյուրոյի նախագահը:

Նա շեշտեց, որ իրենք գործնական քայլերի համար խոսել են թե Արցախի նախագահի, թե ՀՀ վարչապետի հետ: Ռուստամյանը նկատեց, որ դաշինքի կնքման անհրաժեշտությունն իսկապես կա, և իրենք պետք է հստակ ճանապարհային քարտեզ մշակեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում