Արևելագետը Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը ՀՀ-ում ՌԴ ռազմաբազային հակակշիռ քայլ է համարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պատրաստվում է Նախիջևանում ռազմաբազա հիմնել, որը Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակ ունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում վերջին շրջանում ավելի շատ երևում է հատկապես Նախիջևանի ուղղությամբ, այստեղ ակտիվությունը ոչ միայն քաղաքական է, այլ նաև ունի ռազմական կարևոր բաղադրիչ: Թուրքական մամուլն արդեն գրում է, որ Թուրքիան այստեղ պատրաստվում է հիմնել երրորդ ռազմաբազան իր սահմաններից դուրս: Նա փորձում է Հարավային Կովկասում իր ոտքը դնելու տեղն ընդլայնել և ուժեղացնել իր ներկայությունը նաև ռազմական առումով: Սա, իհարկե, նաև աշխարհաքաղաքական գործընթաց է, և չեմ կարծում, որ ռուսների կողմից լուրջ հակազդեցության չի արժանանա, որովհետև սա արվում է առաջին հերթին Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությանը հակակշռելու նպատակով»,- ասաց Սաֆրաստյանը:

Արևելագետը նաև նշեց, թե Թուրքիան օգտվում է այն հանգամանքից, որ Ռուսաստանն ունի իր կարիքը Սիրիայի գործընթացներում:

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով