Հասարակական

ՀՔԾ-ն թույլատրել է Սամվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ն թույլատրել է Սամվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից բուժման նպատակով։«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը։ Պաշտպանը նշեց, որ Մայրապետյանը հրատապ պետք է մեկնի Գերմանիա բուժման նպատակով:

Հարցին, թե որքան ժամանակով է Մայրապետյանի բուժումը ընթանալու, պաշտպանն ասաց, որ դա կանխատեսել հնարավոր չէ. բուժումը կարող է տևել 1 ամիս կամ 6 ամիս:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ:Դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում