Հայ ռեժիսորների ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Ռոտերդամի  կինոփառատոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպե՞ս նա չվախեցավ արջից» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։

«Մենք յոթերորդ անգամ ենք մասնակցում այս փառատոնին: 1992 թվականին փառատոնի հետ համատեղ արտադրել ենք «Ռադիո Երևան» կինոնկարը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արսեն Ազատյանը:

Նա ասաց, որ պրեմիերայից հետո ֆիլմը կներկայացվի բազմաթիվ փառատոներում, իսկ դեկտեմբերին նախատեսվում է դրա հայաստանյան պրեմիերան:

Ժապավենն ընտրվել է փառատոնի պաշտոնական՝ «Deep Focus/Signature» ծրագրում, որտեղ ընդգրկված են կինոյում մեծ վաստակ և հեղինակություն ունեցող հայտնի ռեժիսորների և հեղինակների նոր ստեղծագործություններ։

Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը հեղինակ են մեկ տասնյակից ավելի ֆիլմերի, որոնք մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոների (Բեռլին, Ռոտտերդամ, Լոկառնո, Բուսան, Մոսկվա, Մոնրեալ, Սիդնեյեւայլն), ունեն մրցանակներ և լայն արձագանք մամուլում։

Նրանք հայ հասարակությանը հայտնի են «Բոբո», «Ռադիո Երևան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» և այլ կինոնկարներով։

Հայերեն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց