Հայաստանցիները բանկերի դեմ բողոքել են հիմնականում սպառողական վարկերի հետ կապված

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին ուղղված բանկերի դեմ բողոքները հիմնականում վերաբերել են սպառողական վարկերի հետ կապված իրավահարաբերություններին: Նախորդ տարի՝ 2018-ին քննության է ընդունվել 662 գրավոր պահանջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գրասենյակի 10-ամյակին նվիրված ասուլիսում ասաց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

«Բանկերի դեմ բողոքները հիմնականում վերաբերում են սպառողական վարկերի հետ կապված իրավահարաբերություններին: Դա տեսակարար կշռով ամենամեծն է, սակայն մենք ստանում ենք նաև քարտային զեղծարարության վերաբերյալ բողոքներ, ավանդային պայմանագրերի հետ կապված վեճեր»,-ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ բողոքների թվի աճի միտումը նույնն է: Սակայն բողոքների կառուցվածքի տեսանկյունից քարտային զեղծարարության հետ կապված բողոքները մի փոքր քչացել են։ Ավելացել են սպառողական կրեդիտի հետ կապված բողոքները:

Հաշտարարը նկատեց նաև, որ ֆինանսական կրթության ծրագիրը վարքագծի փոփոխություն է իրականացնում: Հաճախորդները տարեցտարի ավելի ճիշտ հարցադրումներով են դիմում գրասենյակին, ավելի կրթված են և գիտեն, թե որ դեպքում պետք է դիմեն հաշտարարի:

2018թ.-ին Գրասենյակ է ներկայացվել ընդհանուր 6,421 բողոք, որոնցից 5,892-ը վերաբերում է ֆինանսական համակարգին: Նախորդ տարվա համեմատ ֆինանսական համակարգին վերաբերող բողոքների ցուցանիշն աճել է 34.77%-ով: Գրասենյակի կողմից 2018թ.-ին քննության է ընդունվել թվով 2,959 պահանջ, ինչը 77.00%-ով գերազանցում է նախորդ տարվա՝ 2017թ.-ի համապատասխան ցուցանիշը:

Հայերեն

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են