Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանն առանձին ելույթներով բանավիճեցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անհիմն է համարում մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերում Էդմոն Մարուքյանի` իշխանությանն ուղղված մեղադրանքները: Սիմոնյանը չի հասկանում, թե Մարուքյանը կոնկրետ ինչի է ուզում հասնել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Մարուքյանն իր հերթին արձագանքում է` իշխանությունը պետք է պատրաստ լինի առողջ քննադատություն լսելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորները հունվարի 17-ի հերթական նիստում առանձին ելույթներում հակադարձեցին միմյանց:

Էդմոն Մարուքյանն իր ելույթում մասնավորապես նշել էր, որ խնդիրներ է տեսնում Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված: Ալեն Սիմոնյանն ավելի ուշ իր ելույթում անդրադարձավ Մարուքյանի բարձրացած հարցերին: «Պարոն Մարուքյան, մարդու իրավունքներից եք խոսում: Ինչ-որ խնդիր կա՞, որ իշխանութունը չի զբաղվում: Նայեք, թե ում եք մեղադրում մարդու իրավունքների հետ կապված: Այստեղ Նարինե Թուխիկյանն է, որը մարդու իրավունքների հետ կապ չունի, Հակոբ Սիմիդյանն է, որը դրա պատճառով չի տուժել: Խմբակցությունում ունենք Սիսակ Գաբրիելյան, Թագուհի Թովմասյան, կարելի է ասել , որ մեր իշխանությունը մեծ մասամբ լրագրողներից է բաղկացած: Դուք եկել ում ի՞նչ եք ասում: Լսում էի Ձեր ելույթն ու ուզում էի հասկանալ, թե կոնկրետ ինչ ի նկատի ունեք»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով Մարուքյանի այն մտքին, թե «Ֆեյսբուք»-ում վիրավորանքներ են հնչում, Սիմոնյանը նկատեց, որ նստած պատգամավորներից յուրաքանչյուրի հասցեին լինում են թե լավ, թե վատ մեկնաբանություններ սոցիալական ցանցերում: Նա շեշտեց, որ Հայաստանում չի կարող լինել գրաքննություն:

Սիմոնյանն անդրադարձավ նաև ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Նա նկատեց` նախորդ իշխանությունն այն չէր ստեղծում, իրենք դա ստեղծել ու տրամադրել են ընդդիմությանը: «Այդ ի՞նչ խնդիր կա մարդու իրավունքների հետ կապած: Հիմա էլ եմ ասում, դիմում եմ բոլորին` վերջ տվեք մարդկանց վիրավորելուն»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանն այս ելույթն անարձագանք չթողեց: «Քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ դուք արդեն այլևս ահագին ժամանակ է՝ իշխանություն եք: Իմացեք, որ ձեզ պետք է ասեն մարդու իրավունքների խախտումների հետ կապված, որովհետև դուք եք թիվ մեկ պատասխանատուն»,-նշեց Մարուքյանը:

Հայերեն

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը. վարչապետ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Եվրոպական խորհրդարանում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգի առաջնահերթությունները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/10/26

Ասիական ինդեքսներ - 02/10/26

Սոֆիայում մեկնարկել է բուլղարական քրաֆթ գարեջրի 4-րդ փառատոնը. BTA

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը