Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադառնալով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հունվարի 16-ին Բաքվում կայացած հանդիպմանը, տեղեկատվություն են հրապարակել, թե «Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով «Արմենպրես»-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

- Ինչպե՞ս է ներկայացվել այդ հայտարարությունը իրանական լրատվամիջոցներում:

- Ադրբեջանական լրատվամիջոցների նման մոտեցումը նորություն չէ, Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ները դիմում են նման հնարքի՝ կամ ներկայացնում են ենթատեքստից կտրված ձևակերպումներ, կամ ամբողջովին խեղաթյուրում են այն:

Գրեթե նույն իրողությանը հանդիպեցինք Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների 2018թ. հոկտեմբերին Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ ԻԻՀ ԱԳ նախարարին Արցախի վերաբերյալ վերագրել էին հայտարարություն, որը նա պարզապես չէր արել:

Անդրադառնալով այսօրվա հանդիպմանը՝ նշեմ, որ Իրանի ԶՈւ ԳՇ պետը ոչ միայն նման հայտարարություն չի արել, այլ Արցախյան հակամարտության վերաբերյալ որևէ անդրադարձ չկա իրանական պաշտոնական լրատվամիջոցների հրապարակումներում:

Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԶՈւ ԳՇ պետը հայտարարել է, որ «Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Պետք է նշել, որ այս ձևակերպումը նորություն չէ, և Իրանի նախագահը, ԱԳ և պաշտպանության նախարարներն ադրբեջանցի իրենց գործընկերների հետ հանդիպումների ընթացքում մշտապես ներկայացնում են այդ ձևակերպումը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության վերաբերյալ ձևակերպմանը, ապա իրանական կողմը մշտապես կարևորել է այդ սկզբունքը՝ հաշվի առնելով երկրում անջատողական վտանգը:

- Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն Արցախյան հակամարտության հարցում:

- Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա»:

Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են հնչում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի հետ պաշտոնական հանդիպումներում:

Հայերեն

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ