Արցախում ներդրումների նվազման մտահոգությունները տեղին չեն. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե իբր 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արայիկ Հարությունյանը կատարել է հետևյալ գրառումը.

«Վերջին օրերին հայկական որոշ լրատվամիջոցներում մտահոգությունների տեսքով տեղեկություններ են տարածվում, որ 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: Արձագանքելով այսօրինակ ապատեղեկատվությանը՝ որպես առաջին հերթին Արցախի տնտեսական համակարգին քաջածանոթ անձ՝ հայտարարում եմ, որ այդ մտահոգությունները տեղին չեն:

Այս իմաստով կանդրադառնամ 2018թ.-ին իրականացված մի շարք ծրագրերի: Մասնավորապես, անցած տարվա ընթացքում միայն հիդրոէներգետիկ ոլորտում սկսվել են 10 նոր փոքր ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները, որոնց մի մասը՝ օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ: Բացի նշվածից, շահագործման են հանձնվել 5 փոքր ՀԷԿ-եր, և դրանց ընդհանուր ներդրումային արժեքը հասնում է մի քանի միլիարդ ՀՀ դրամի: Կապի և հեռահաղորդակցության ոլորտում, ըստ նախանշված ժամանակացույցի, 2018թ.-ի չորրոդ եռամսյակից սկսած՝ սկսվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային ծրագրի մեկնարկը: Շինարարության ոլորտում բարեգործական և ներդրումային միջոցներով իրականացվող խոշոր նախագծերի հետ կապված ֆինանսավորման խնդիրներ չկան:

Ի վերջո, տնտեսական տարին Արցախում եզրափակվել է երկնիշ տնտեսական աճով, որը մեկ անգամ ևս փաստում է տնտեսական զարգացման կայուն ընթացքի մասին, իսկ 2019թ.-ի ներդրումային մի շարք խոշոր ծրագրերի վերաբերյալ արդեն հայտարարվել է: Եվ բոլոր այս արձանագրված հաջողությունների հիմքում մեծ է ՀՀ իշխանությունների ծանրակշիռ և գործուն մասնակցությունը:

Ի դեպ, ցանկանում եմ վստահեցնել, որ արդեն ստեղծված են բոլոր նախադրյալներն առաջիկա տարիներին ևս Արցախում երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար»:

Հայերեն

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ