Ալեն Սիմոնյանը վստահեցնում է` ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության համար խմբակցության ոչ մի պատգամավորի ոչինչ չեն պարտադրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» խմբակցության ոչ մի պատգամավորի նկատմամբ չի եղել պարտադրանք` Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ընտրելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին: Որոշումը կայացրել են կոնսենսուսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Նիկոլ Փաշինյանը որևիցե մեկին որևիցե բան չի հրահանգել, եղել է քննարկում ԱԺ դահլիճում, եղել են տարբեր կարծիքներ, և որոշում է կայացվել: Եթե որոշում կայացվեր սատարել «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուին , պետք է ասեին` դուք ինքներդ նշանակում եք ընդդիմություն, չէ՞ որ Հայաստանի ժողովուրդը ավելի շատ ձայն տվել է մեկ այլ կուսակցությանը: Իսկ մենք մշտապես ասել ենք, որ մեզ համար նույնիսկ մեկ ձայնը կարևոր է: ՀՀ քաղաքացին իր ընտրությունը կատարել է, և մենք մեզ ընդդիմություն չենք նշանակելու»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե խմբակցության ընդհանուր որոշման համար պարտադրե՞լ են, արդյոք, որևէ պատգամավորի` քվեարկել խմբակցության նախընտրած թեկնածուին, Սիմոնյանն ասաց, որ որոշումը կայացրել են կոնսենսուսով: «Չենք պարտադրել, կոնսենսուսով ենք որոշում կայացրել: Քննարկել ենք, լսել բոլոր կողմ և դեմ փաստարկները և որոշում ենք կայացրել: Եթե այդպես չլիներ, որոշումը կլիներ շատ ավելի շուտ մեկ կողմից թելադրված և աներկբա, իսկ դուք տեսաք, որ քննարկումները երկար շարունակվեցին, և վերջին օրերին միայն մենք հայտարարեցինք»,-շեշտեց փոխնախագահը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ Մանե Թանդիլյանի օգտին կողմ քվեարկած 19-րդ պատգամավորն իրենց խմբակցությունից լինի, Սիմոնյանն ասաց, որ նման քննարկում չի եղել խմբակցությունում:

ՀՀ ազգային ժողովը հունվարի 15-ի նիստում ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանին: Մյուս թեկնածուն «Լուսավոր Հայաստան»-ից Մանե Թանդիլյանն էր: «Իմ քայլը» խմբակցությունը նախքան քվեարկությունը հայտարարել էր, որ իրենց ձայնը տալու են մեծ համամասնությամբ ներկայացված խմբակցության թեկնածուին: Մանե Թանդիլյանը ստացել էր ընդամենը 19 կողմ ձայն: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի թիվը 18 է:

Հայերեն

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը. վարչապետ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Եվրոպական խորհրդարանում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգի առաջնահերթությունները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/10/26

Ասիական ինդեքսներ - 02/10/26

Սոֆիայում մեկնարկել է բուլղարական քրաֆթ գարեջրի 4-րդ փառատոնը. BTA

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը