Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում իրեն ընտրած և չընտրած պատգամավորներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նորանշանակ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց իրեն ընտրած և չընտրած պատգամավորներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ընտրության արդյունքում Ալեն Սիմոնյանն ԱԺ փոխխոսնակ ընտրվեց պատգամավորների ընդհանուր թվի 109 կողմ և 20 դեմ ձայնով:

«Մեծ համակրանք ունեմ «Լուսավոր Հայաստան»-ի իմ գործընկերների նկատմամբ: Ընտրությունների օրը ես հետևում էի նաև Լուսավորի տվյալներին ու շատ ցանկանում էի, որ դուք այսօր այստեղ լինեիք: Շնորհակալություն եմ հայտնում նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նորընտիր փոխնախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև«Իմ քայլը» դաշինքի իր գործընկերներին:

«Ուզում եմ յուրահատուկ դիմել իմ «Իմ քայլը» խմբակցությանը, և ասել մի կարևոր բան: Մեզանից շատերը նոր են այս դահլիճում, բայց ես հպարտանում եմ ձեզանով: Երեկ տեսա պատգամավորների, ովքեր իրենց ավելի լավ դրսևորեցին, քան շատ ու շատ փորձառու պատգամավորներ»,- ասաց Սիմոնյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է քաղաքական երեք ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Հայերեն

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը. վարչապետ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Եվրոպական խորհրդարանում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգի առաջնահերթությունները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/10/26

Ասիական ինդեքսներ - 02/10/26

Սոֆիայում մեկնարկել է բուլղարական քրաֆթ գարեջրի 4-րդ փառատոնը. BTA

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը