Մարզային

Մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շինհրապարակ

2 րոպեի ընթերցում

Մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց  Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շինհրապարակ

ԳԱՎԱՌ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ այս պահին պետական միջոցներով ընթանում են ուսումնական մասնաշենքի վնասված տանիքի հիմնանորոգման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբª այս տարվա հոկտեմբերին ուժեղ քամիների հետեւանքով ամբողջությամբ պոկվել ու ներքեւ էր շպրտվել տանիքըª փայտյա եւ թիթեղյա մասերով Ինչպես տեղում ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Հերմուշշին» ՍՊԸ տնօրեն Աշոտ Չանդոյանըª դեկտեմբերի 22-ի դրությամբ հավաքվում է տանիքի փայտյա կմախքը, իսկ թիթեղապատումը կավարտվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Մարզպետը հանձնարարեց շինարարինª տանիքի ամրացման աշխատանքներ իրականացնել նաեւ մյուս մասնաշենքերում, որպեսզի հերթական անգամ դպրոցը նույն կարգի աղետից տուժելու դժվարին փաստի առջեւ չկանգնի: Մարզպետը նաեւ հանդիպում ունեցավ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետª նրանց հետ քննարկելով հաստատության համար առաջնահերթ լուծում պահանջող հիմնահարցերը: Ըստ մանկավարժներիª առաջնահերթ ու կարեւոր լուծում պահանջող հիմնախնդիր համարվեց դպրոցի մարզադահլիճի ջեռուցման հարցը, որի կարգավորման համար մարզպետը տվեց նախնական համաձայնություն: «Կառավարությունը ուսումնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգման համար, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, հատկացրել էր 10 միլիոն դրամ, սակայն շինարարը մեր կողմից հայտարարված շինարարական մրցույթը շահեց 6 միլիոն 400 հազար դրամով, ինչի արդյունքում եւ հաջողվեց որոշակի գումար խնայել: Կփորձենք մեր հնարավորության սահմաններում ելք գտնել եւ լուծում տալ խնդրին: Շատ կարեւոր էր, որ ժամանակին կարողացանք միջոցներ գտնել տանիքի հիմնանորոգման համար ու շտկել ստեղծված ծանր իրավիճակը»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում