Սպորտ

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պրոֆեսինալ ռինգ կվերադառնա փետրվար ամսին միայն

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պրոֆեսինալ ռինգ կվերադառնա փետրվար ամսին միայն

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ պրոֆեսինալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը վերսկսել է թեթև մարզումները:

«Դեռևս շարունակում եմ բուժվել, սակայն թեթև մարզումներս վերսկսել եմ: Թեպետ հիմա մարզումների ժամանակ մի քիչ տկար եմ ինձ զգում, բայց չեմ դադարեցնում մարզվումներս: Դեռևս հստակ չէ, թե երբ կվերադառնամ, սակայն մեծ է հավանականությունը, որ փետրվար մասին արդեն կմենամարտեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ավագյանը:

Արամ Ավգագյանը պետք է մենամարտեր դեկտեմբերի 15-ին: Բռնցքամարտիկը պետք է մրցեր Ուզբեկստանի ներկայացուցիչների Բեկսուլթան Ռաուշանովի հետ: Սակայն առողջական խնդիրների պատճառով մենամարտը չկայացավ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում