«Լուսավոր Հայաստան»-ը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է ձևավորված քաղաքական մեծամասնությանը. ԼՀԿ-ն հայտարարություն է տարածել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵՅԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կուսակցության մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հայաստանում կայացած պատմական ընտրությունները, մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը՝ իր երախտագիտությունը հայտնելով մեր կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։ Մենք դա համարում ենք մեր եռամյա ակտիվ գործունեության հանրային գնահատականը, ապացույցը, որ Հայաստանի հասարակությունն ունի իրապես ազատական ու եվրոպական մոդելի պետություն կառուցելու անվերապահ պահանջ։

Միևնույն ժամանակ դեկտեմբերի 9-ի ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը ու երկիրը թևակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցումներ ունեցող, փոխզսպող և հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտություն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է՝ ձևավորված քաղաքական մեծամասնությանը։ Միաժամանակ, մտահոգ ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսը և քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանք, որի դեմ պայքարը լինելու է մեր ուժի գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Հավատարիմ ենք Լուսավոր Հայաստան Կուսակցության կողմից որդեգրված արժեքներին և սկզբունքներին, որը միտված է համակարգային բարեփոխումների իրականացմանն ու այդ արժեքների շուրջ հասարակության լայն համախմբմանը։ Որպես նոր Հայաստանի պատմական ընտրության արդյունքում խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ՝ միշտ բաց ենք համագործակցության համար խորհրդարանից դուրս գործող արժեքավոր քաղաքական ուժերի և անհատների հետ»։

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA