Արթուր Բաղդասարյանը քվեարկեց հանուն Հայաստանի զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի շենքում տեղակայված 9/50 ընտրական տեղամասում առավոտյան իր քաղաքացիական պարտքը կատարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի զարգացման, նորարական ծրագրերի, նոր աշխատատեղերի ստեղծման:

«Ընդհանուր առամբ քվեարկությունն ընթանում է նորմալ, առանց խախտումների, ժողովրդին մաղթում ենք արդար քվեարկություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Բաղդասարյանը:

Դեկտեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2010 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան