Էդմոն Մարուքյանը վստահեցնում է , որ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի երկրորդ քաղաքական ուժ դառնալը քաղաքացիների պահանջն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գտնում է, որ իրենց քաղաքական թիմը պետք լինի երկրորդ քաղաքական ուժը, և դա քաղաքացիների պահանջն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց, որ քաղաքացիները մի գործողություն ունեն կատարելու` դեկտեմբերի 9-ին գնալ ընտրական տեղամասեր և այդ իրողությունը արձանագրել իրենց քվեարկությամբ: Նրա խոսքով` ընտրություններից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եղել են առաջարկներ դաշինքով հանդես գալու, սակայն իրենց քաղաքական թիմը որոշել է իր գույնը բերել խորհրդարան` իրենց մոտեցումներով և սկզբունքներով:

«Կարծում եմ` ինչ-որ դաշինքներ ստեղծելու կարիք չկա, քանի որ ռեժիմը քանդված է, և նոր քաղաքական համակարգում հին մոտեցումները տեղ չունեն: «Լուսավոր Հայաստան»-ը պետք է լինի հեղափոխական ուժից հետո երկրորդ քաղաքական ուժը»,-ասաց Մարուքյանը:

Խոսելով Առաջին ալիքով 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի մասին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը բանավեճը բավականին հետաքրքիր համարեց:

«Սա աննախադեպ բանավեճ էր, ամեն դեպքում չի կարելի սա թերագնահատել: Թերություններ կային, սակայն պետք է արձանագրել, որ սա ձեռքբերում էր: Ես կարծում եմ, որ ապագա խորհրդարանում պետք է դրույթ ունենալ, որ բանավեճը լինի պարտադիր: Այո, քաղաքական ուժերը պետք է գան ու պատասխան տան, թե ինչ են արել»,- եզրափակեց Մարուքյանը:

Հայերեն Русский

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիս ամսին. Պապոյան

ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը

Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ