Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությունը
1 րոպեի ընթերցում
![Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/956650.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը շարունակում էՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ այսօրվա օրակարգում նախատեսվում են պաշտպանական և մեղադրող կողմերի ելույթները:
«Անցած դատական նիստին իմ ելույթը կիսատ էր մնացել, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել էր: Հիմա իմ ելույթը պետք է շարունակեմ, որի ընթացքում անդրադառնալու եմ նաև նոր հանգամանքներին»,- ասաց Ալումյանը:
Հայկ Ալումյանը չի բացառում, որ այսօր բողոքի քննությունը կավարտվի:
«Դա կախված է լինելու մի շարք հանգամանքներից` թե ինչ տևողությամբ ելույթ կունենա մեղադրող կողմը և ինչ մանրամասնություններով կքննի դատարանը սույն գործը»,- ասաց Ալումյանը: