«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտահոգված է գյուղացու խնդիրներով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 30-ին քարոզարշավն իրականացնում էր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը, խոսելով թալինցիների և հարակից համայնքներից եկած բնակիչների հետ՝ անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին:
«Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք տարբեր խնդիրներ, օրինակ՝ մինչ այսօր չենք կարողանում ամբողջ Հայաստանում այնպես անել, որպեսզի կարկուտը չփչացնի գյուղացու բերքը: Մենք միշտ եղել ենք տարբեր մարզերի տարբեր համայնքներում և իմացել ենք, թե ինչպիսի խնդիրներ են առկա, օրինակ՝ Թալինում կա ոռոգման ջրի խնդիր»,- նշեց Մարուքյանը:
Նա խոսեց նաև գյուղացու արտադրանքից՝ մսից, կաթնամթերքից, որոնք գյուղացուց չեն գնում, այլ շատ էժան գնով ներմուծում են (օրինակ` միսը) Հնդկաստանից, վերջերս էլ՝ Բելառուսից:
ԱԺարտահերթընտրություններըտեղիկունենանդեկտեմբերի9-ին:Քարոզչությանժամանակահատվածընոյեմբերի26-իցդեկտեմբերի7-նէ։Ընտրական օրենսգրքովսահմանվելէ12-օրյաժամկետ: